«Սա խայտառակության ուրիշ նշաձող է, որի հաղթահարումը երբեք չէի պատկերացնի», -այս մասի ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ՝ նկատի ունենալով խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կրկին կալանավորելու դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանն ինքնակամ ներկայացել է Վարդաշեն ՔԿՀ․ ի զորակցություն գործընկերոջ , Վարդաշեն ՔԿՀ բակում են գտնվում նաև՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները։
«Պատկերացրեք Արմեն Դանիելյանը կարողանում է առանց դատախազի, փաստաբանի, առանց Արթուր Սարգսյանի նիստ հրավիրել, կալանավորման որոշում կայացնել։ Դատավոր բառն ու Արմեն Դանիելյան բառը մի նախադասության մեջ տեղավորել նշանակում է ծաղրել իրավաբանությունը»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը