03 11 2021

Ժողովրդավարության բաստիոնից են խոսում, բայց ՀՀ-ում մարդիկ 70-80 տոկոս դեպքերում կալանավորվում են․ Վարդևանյան



2021 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 27-ը դաարաններին ներկայացվել են 1700-ին հասնող  կալանավորման միջնորդությունները, դրանցից  մերժվել է միայն  291-ը: Երբ ասում ենք, որ Հայաստանում կալանավորումը ֆետիշացվում է, դրա համար ենք ասում։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նա նշեց, որ այս տեղեկությունը ստացել են Դատական դեպարտամենտից:  Ընդգծեց, որ նման ծավալի կալանավորումները խայտառակ թիվ է:

«Ինձ մոտ հիմնավոր կասկած կա, որ հատկապես կալանավորման միջնորդությունների բավարարումները սկիզբ են առել արտահերթ ընտրություններին  հաջորդող ժամանակահատվածում, երբ քաղաքական ճնշումները դատարանների գործունեության նկատմամբ շեշտակի ավելացան: Ակնհայտորեն տեսնում եմ, որ այստեղ դատարանների նկատամամբ  իշխանությունների գործելաոճի կտրուկ փոփոխություն կա, այո, նաև հենց ճնշում»,- նշեց Վարդևանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ