25 09 2021

Դատարանն օպերատիվ տեղեկանքի հիման վրա սահմանափակում է անձի սահմանադրական իրավունքը. փաստաբան



Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նաև օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնելու մասին օրենքին, մասնավորապես վերջին շրջանում դատարաններն ինչպես գիտենք՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություններ են տալիս, որոնք մասսայական են: Այս մասին խորհրդարանում իրավաբանների հետ քննարկման ժամանակ ասաց փաստաբան Գայանե Պապոյանը:

«Մասնավորապես կարող եմ շեշտել վերջին ընտրությունների հետ կապված գրեթե բոլոր ընդդիմադիր թեկնածուների մասով տրվել էին օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություններ: Այս մասով մենք խնդիր ունենք, քանի որ նախ առհասարակ մարդու իրավուքների Եվրոպական դատարանն ասում է, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, վերահսկումը պետք է լինի ծայրահեղ միջոց, բայց մենք օրենքում ունենք որոշակիության խնդիր»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ