07 09 2021

Պարոն Բաղդասարյանի ուսանողները թող հարցնեն՝ դատարանը ինքնաբացարկից հետո կարող է նիստ շարունակել․ փաստաբան



Ես կխնդրեմ, որ պարոն Բաղդասարյանի ուսանողները առիթ ունենալու դեպքում ուղղեն նրան հետևյալ հարցը, թե արդյո՞ք այն ժամանակ երբ որ դատավարության կողմերից մեկը հայտնում է կասկած դատարանի օրինականության վերաբերյալ և մինչև այդ կասկածը փարատելը արդյոք դատարանը կարող է շարունակել դատավարությունը։ Ես ակնկալում եմ, պարոն Գևորգ Բաղդասարյանը անկեղծ պատասխան և արժանի պատասխան կտա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Արմեն Գևորգայնի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը խոսքն ուղղելով դատախազ Գևորգ Բաղդասարյանի ուսանողներին։

«Ես պնդում եմ դատավարությունը չէր կարող շարունակվել մինչև իմ կողմից ներկայացված միջնորդության լուծումը։ Այսօր այդ միջնորդությունը պետք է ներկայացվեր։ Դատարանը չթույլատրեց ես այդ միջնորդությունը ներկայացնեմ, հետևաբար պարոն Բաղդասարյանի այն հայտարարությունները, որ այստեղ  գործ ունենք իրավունքի չարաշահման հետ, ապա մինչև նման հայտարարություններ անելը վերադառնանք այդ հարցին»,- ասաց փաստաբանը։

Ալեքսանյանի խոսքով, դատարանը խուսափեց քննարկել Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության հարցը․ «Միջնորդության լուծումը հետաձգելու քողի տակ փաստացի մերժեց մեր ներկայացրած միջնորդությունը ՍԴ դիմելու թե նաև խուսափեց այդ հարցը ինքնուրույն քննարկման առարկա դարձնելուց։ Իրավաբանության մեջ նորմալ երևույթ է, որ իրավաբանը ունենա  այս կամ այն հարցի վերաբերյալ փոփոխված դիրքորոշում, բայց այդ դիրքորոշումը պետք է լինի պատճառաբանված  հիմա  դատարանը այդքան համարձակություն չունեցավ որպեսզի հայտարարի, որ ունի այդ հարցի վերաբերյալ փոփոխված դիրքրոշում։ Հիմա մեզ անհամարձակ դատարան պե՞տք է»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ