07 09 2021

Սիլվայի գործով դատական նիստը հետաձգվեց

Սիլվայի գործով դատական նիստը հետաձգվեց

Արմեն Գևորգյանը նոր փաստաբանի կարիք ունի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ նիստը պետք է հետաձգվի, քանի որ Արմեն Գևորգյանին նոր պաշտպան է պետք։ «Սահմանդրությամբ ամրագրված է, որ անձն իրավունք ունի իր շահերը պաշտպանել իր ընտրած փաստաբանի միջոցով», - ասաց Օրբելյանը։ Անդրադառնալով փաստաբաննների հասցեին հնչող մեղադրանքներին, նա նշեց․ «ժամանակը ցույց տվեց, որ մենք ինչ արել ենք, ճիշտ ենք արել։ Մենք որևէ արհեստական որևէ բան չենք արել։ Ժամանակը ցույց տվեց, որ երեք տարի, երբ մենք ասում էինք, որ այս հոդվածը հակասահմանադրական է, այդպիսինն էլ ճանաչվել է»։

«Ժամանակը ցույց տվեց, որ Դուք պետք է որոշում կայացնեք։ Չեք կայացնում, բայց չեք կարող որոշում չկայացնել։ Այսօրվա նիստը պետք է հետաձգվի, և Արմեն Գևորգյանին պետք է տրվի փաստաբան ընտրելու հնարավորություն», - ասաց Օրբելյանը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 28-ին, ժամը 13։00-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ