Հիվանդանոցի տնօրինությունը նման դիրքորոշում ունի, որ պարոն Չարչյանի առողջական վիճակը կազդուրվել է և կարող է տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ, թեպետ մենք պնդում ենք, որ այս պայմաններում Արմեն Չարչյանը չի կարող տեղափոխվել ՔԿՀ ։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Պարոն Չարչյանը դեռ այն առողջական վիճակում չէ, որ նրան տեղափոխեն ՔԿՀ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՔԿՀ-ն չունի այն ռեսուրսները անհրաժեշտության դեպքում այդ բժշկական օգնությունները ցուցաբերելու պարոն Չարչյանին, բայց այնուամնայնիվ տնօրինությունը այդ դիրքորոշումն ունի և եթե հետագայում պարոն Չարչյանի առողջական վիճակը էլ ավելի վատթարանա, ամբողջ պատասխանատվությունը կրելու է ՔԿՀ-ն»,- ասաց փաստաբանը։
Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ քրեակատարողական հիմնարակը ամենօրյա ռեժիմով հետաքրքվել է, թե ինչու քաղաքացիական հիվանդանոցից Արմեն Չարչյանը չի տեղափոխվում ՔԿՀ․ «Կարծում եմ՝ սա որոշակի զդեցություն է թողել քաղացիական հիվանդանոցի վրա։ Այդ իսկ պատճառով նման դիրքորուշում ունի։ Թեպետ հիվանդանոցի բուժօգնությունը եղել է բարձր մակարդակի, բայց մենք այն կարծիքին ենք, որ պարոն Չարչյանն այս պայմաններում չպետք է տեղափոխվեր ՔԿՀ»։
Փաստաբանը նաև հայտնեց, որ գրավով Արմեն Չարչյանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել, որպեսզի հրատապ նիստ հրավիրվի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը