23 08 2021

Բացառապես քաղաքական հետապնդման հետ գործ ունենք․ փաստաբան



«Բացաապես քաղաքական հետապնդման հետ գործ ունենք». այս մասին «Վարդաշեն» ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Կալանավորման հիմքը եղել է այն, որ ազատության մեջ մնալով՝ պարոն Չարչյանը կարող էր ազդեցություն ունենալ դատավարության մասնակիցների վրա այն հանգամանքից ելնելով, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն է եղել: Հիմա նա չունի այդ կարգավիճակը, չկա այդ հիմքը: Հետևաբար, հիմքը բացակայում է, պետությունը կամայական գործողություներ չի կարող անել՝ դատավարական պետք է լինեն բոլոր գործողությունները, իսկ այստեղ դատավարական գործողություն չկա»,- նշեց Ալեքսանյանը:

Փաստաբանի խոսքով՝ այն, որ գործը, իրենց պնդմամբ, քաղաքական ենթատեքստ ունի, չի նշանակում, որ իրավական պայքար չեն մղելու։

Մանրամասները՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ