Դատարանը չեղարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի գույքի և հաշիվների վրա դրված կալանքը: Այս մասին միջնորդություն էր ներկայացրել փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Խուդոյանը նշեց, որ կալանքը որեւէ կերպ չի նպաստում գործի քննությանը: Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ Սեդրակ Քոչարյանի իրավունքները խախտվել են և որոշումն անօրինական է:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց՝ նշելով, որ գույքը, որը ենթադրաբար ենթակա էր գանձման, պետք է մնա կալանքի տակ մինչ դատական գործընթացի ավարտը:
Լսելով կողմերին՝ դատավոր Դանիբեկյանը հաստատեց, որ հարցը քննարկվել է և դատարանն անհրաժեշտություն չի համարում կալանքի տակ թողնել հավելյալ գույքը, եւ որոշում է կայացնել չեղարկել Սեդրակ Քոչարյանի գույքի և հաշիվների վրա դրված կալանքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը