11 08 2021

ՔՊ-ն այսօր անվերականգնելիորեն խաթարեց ԱԺ դահլիճի անձեռնմխելիությունը. Մելիքյան

ՔՊ-ն այսօր անվերականգնելիորեն խաթարեց ԱԺ դահլիճի անձեռնմխելիությունը. Մելիքյան

Եթե նման «սթից» հանգամանքներում ՔՊ-ն դահլիճ է մտցնում անվտանգության մի քանի տասնյակ համազգեստավոր աշխատակիցների՝ որպես դագանակ ընդդիմության նկատմամբ, ապա նման դահլիճում ընդդիմությունն անելիք չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Գաղափար չունեմ, թե ինչ պատճառով է մի թեթև լարվել մթնոլորտը ԱԺ դահլիճում, բայց փաստն այն է, որ եթե նման «սթից» հանգամանքներում ՔՊ-ն դահլիճ է մտցնում անվտանգության մի քանի տասնյակ համազգեստավոր աշխատակիցների՝ որպես դագանակ ընդդիմության նկատմամբ, ապա նման դահլիճում ընդդիմությունն անելիք չունի։

Ու դա այսօր կարձանագրվի, վաղը, թե ասենք մի քանի ամսից՝ էական չէ. էականն այն է, որ ՔՊ-ն այսօր անվերականգնելիորեն խաթարեց ԱԺ դահլիճի անձեռնմխելիությունը։

ՀԳ. Համազգեստավորներից տասնապատիկ ավելի տհաճ էին ԱԺ նախագահությունը չգիտեմ ինչից պաշտպանելու համար ափալ-թափալ ներս խուժած 2 սարսափահար թիկնապահները»,- նշել է Մելիքյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ