06 08 2021

Իշխանությունների ցանկություններին չհամապատասխանող վճիռ կայացրած հերթական դատավորի դեմ հարուցվել է կարգապահական վարույթ․ Ռուբեն Մելիքյան

Իշխանությունների ցանկություններին չհամապատասխանող վճիռ կայացրած հերթական դատավորի դեմ հարուցվել է կարգապահական վարույթ․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Իշխանությունների ցանկություններին չհամապատասխանող վճիռ կայացրած հերթական դատավորի դեմ արդարադատության նախարարությունը հարուցել է կարգապահական վարույթ։ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանին նախարարությունը մեղադրում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող մի քաղաքացիական գործի շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը։


Դե ինչ, նորանշանակ նախարարը շանս ունի ապացուցելու, որ ինքն ի վերջո սպասարկում է Պետության ու Իրավունքի, այլ ոչ թե կոնկրետ քաղաքական ուժի կամ կոնկրետ ընտանիքի շահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ