12 07 2021

Մխիթար Զաքարյանի ձերբակալումն այլ նպատակ է հետապնդում. փաստաբան



«Ասում են՝ իբր փորձել են մի քանի անգամ ծանուցագիր ներկայացնել, բայց տանը մարդ չի եղել, չեն կարողացել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Նման ուժի կիրառումը, ինքնաձիգերով և դիմակավորված անձանց ներկայությունն  արդեն այս իրավիճակի համար լիազորությունների անցում է, որովհետև մենք չենք կարող նման իրավիճակում մարդուն պառկեցնել գետնին: Չեն կարող հիմնավորել, թե իբր վնասազերծում են կամ վտանգ են տեսնել, եթե վտանգ կա, կարող են, բայց այս դեպքում ինչն է վտանգ: Ակնհայտ է, որ այս գործողություններն այլ նպատակ են հետապնդում»:

Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանի ձերբակալումն արդեն բողոքարկվել է դատարան, սակայն դեռևս որևէ դատավորի չի մակագրվել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ