Իհարկե համեմատական ուսումնասիրություններ վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված 2012 և 2017 թվականների ընտարական վեճերով ՍԴ դիմումների հետ ծանոթացել եմ։ Այս մասին ՍԴ-ում ասաց «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
«Համեմատականներ անցկացնելիս պետք է հաշվի առնել, որ 2017 թվականի նախընտրական գործընթացին նման ծավալի պաշտոն զբաղեցնողներ ինչպես 2021 թվականին է եղել չի եղել։ Նման ծավալի ատելության խոսք վարչապետի պաշտոնից հանդես եկող անձի կողմից երբեք չի եղել, Հայաստանի պատմության մեջ նման բան երբեք չի եղել որևէ ղեկավարի կողմից։ Դուք պատկերացնում եք, որ ՍԴ-ում դիմումը ներկայացնելուց իշխանական դիրքից հանդես եկող ներկայացուցիչը մուրճը ձեռքին շրջեր հանրապետությունով ու ասեր՝ ինչ է անելու այդ մուրճով»,- ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը