10 07 2021

Զինծառայողների ընտրության մեխանիզմը, որ իրացվում է բացառում է հավասարությունը ընտրական գործընթացում․ Վարդևանյան



Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությունը:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ի պատասխան Հրայր Թովմասյանի հարցին թե ինչ խախտումներ են արձանագրվել զինվորների քվերակության շրջանում, ասաց

«Ունենք հայտնի տեսանյութ, որտեղ զինվորները խմբով եկել են և ամեն կերպ ցուցարդրել են , որ իրենք քվեարկել են թիվ երրորդին։ Արդյո՞ք սա է ազատ, հավասար ընտրության վավերագրումը։ Զինծառայողների ընտրության մասով ի սկզբանե մեխանիզմը, որ իրացվում է բացառում է ազատությունը, հավասարությունը ընտրական գործընթացում»։

Վարդևանյանը մեկ այլ հանգամանք նշեց, որ զինծառայողների ցուցակը գաղտնի է։ Նա նշեց, որ այդ կերպ նույն անձի կողմից կրկնաքվերակության դեպքը չի բացառվում, այսինք նույն զինգրքույկով տարբեր ընտրատեղամասերում քվերակելը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ