Դատախազները քննադատեցին ՍԴ որոշումն, ինչն անթույլատրելի: Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Փաստաբանի խոսքով ՍԴ որոշումը վերջնական է, այն օրինական ուժի մեջ մտած դատական ակտ է․
«Ցանկացած մարդ, անհատ կարող է կարծիք արտահայտել, քննադատել որոշումը, բայց դատախազությունը հանդես է գալիս ՀՀ անունից, ուստի՝ ՀՀ անունից պաշտոնապես հանդես եկող ոչ ոք չի կարող այդ դատական ակտը պաշտոնական մակարդակով քննադատել, դա անթույլատրելի է»,-նշեց Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով առաջին ատյանի դատարանի որոշումը։
Իսկ Սահմանադրական դատարանը մարտի 29-ին ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող։
Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև հուլիսի 15֊ը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը