Մեղադրանքն ուղղակի ծիծաղելի է, հակառակը, ինձ կառավարությունը պետք է պարգևավճար տար, որովհետև ես իմ ելույթով հորդորում եմ Նիկոլ Փաշինյանին գալ ԱԱԾ-ի պադվալ, որովհետև իր համար ամենաանվտանգ տեղը ԱԱԾ-ի պադվալն է։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։
«Ամեն օր ուշացնելով ռիսկայնությունը մեծանում է, որ ինչ-որ մեկն իրեն կյանիքց կզրկի։ Ես հասկանում եմ, որ ժողովուրդը շատ լցված է։ Շատերը սպասողական վիճակում են։ Մեր ժողովրդի շահերից է բխում, որ Փաշինյանը ցուցմունք տա, նորմալ դատավորություն լինի և նա իրավունք ունենա վերջին խոսք ասելու։ Մեղադրանքը շինծու է և քաղաքական հետապնդում է»,- նշեց Հարությունյանը։
Հիշենցնենք, որ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը