Դատարանից ակնկալում եմ, որ կարդարացնի Արամ Հարությունյանին, որովհետև որևէ ողջամտություն չկա այս մեղադրանքում։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Այս հոդվածը կարծում եմ ավելացրել են, քանի որ իրենք գիտեին հաջորդիվ ինչ է սպասվում երկրում և քաղաքական գործիչներին և հասարակական գործիչներին ճնշելու համար էր։
Սա քաղաքական հետապնդում է, ընդդիմադիր խոսքը լռեցնելու փորձ է։ Նույնիսկ մեղադրող կողմն է վստահ, որ սա հորդոր է եղել և ոչ բռնության կոչ, սակայն պարտադրված կատարում է իշխանությունների ցուցումը»,- նշեց փաստաբանը։
Հիշենցնենք, որ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը