20 05 2021

Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին. պաշտպան

Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին. պաշտպան

Հայաստանի նախկին վարչապետ չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ հրաժարվել է ցուցմունք տալ ու պատասխանել որեւէ հարցի՝ որակելով մեղադրանքը քաղաքական եւ ակնհայտ ապօրինի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Քիչ առաջ դուրս եկանք ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։ Պարոն Արմեն Գեւորգյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը եւ հրաժարվել է ցուցմունք տալ եւ պատասխանել որեւէ հարցի՝ որակելով մեղադրանքը քաղաքական եւ ակնհայտ ապօրինի։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորգարություն չհեռանալու մասին։ Արմեն Գեւորգյանը սկզբունքային գտնվելով իր դիրքորոշմանը որեւէ դատավարական փաստաթղթի չի ծանոթացել եւ ոչ մի որոշում, արձանագրություն չի ստորագրել։ Իսկ ինչ վերաբերում է վարույթի ընթացքում պատշաճ վարքագծի դրսեւորմանը, ապա պաշտպանական կողմը հայտարարել է, որ Արմեն Գեւորգյանը այսօր երկու անգամ վարույթն իրականացնող մարմնի կանչով պատշաճ ներկայացել է եւ որեւէ խուսափողական գործողություններ չի կատարել եւ չի պատրաստվում կատարել։ Ավելին՝ վերջինս պատրաստվում է մնալ ՀՀ-ում եւ իր ամբողջ ներուժը դնել հայ ազգի արժանապատվությունը բարձր պահելու եւ կատարելու հնարավորինն ու անհնարը, որպեսզի յուրաքանչյուր Հայորդի հպարտանա իր ազգի համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ