Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատի է տվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Հայցը Վարչական դատարան է ներկայացվել մայիսի 3-ին, այն մակագրվել է դատավոր Գրիգոր Առաքելյանին։ Փաստաբանը դատարանից պահանջում է ճանաչել ապրիլի 25-ին՝ ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին նախագահի հրամանագրից հետո ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող կամ պաշտոնակատար չհանդիսանալու փաստի իրավահարաբերության բացակայությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը