ՀՀ որևէ իրավական ակտով «վարչապետի պաշտոնակատար» կարգավիճակ գոյություն չունի. Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։
«Կխնդրեմ ուսումնասիրել՝ ինչ է իրենից ենթադրում վարչապետի հրաժարականի հիմքով Կառավարության հրաժարականը: Կառավարության հրաժարական կարող է լինել, օրինակ, ԱԺ-ի կողմից վստահության չարժանանալու դեպքում, ծրագիրը չհաստատվելու դեպքում, բյուջեի հարցերով, դրանցից յուրաքանչյուրի դեպքում չկա վարչապետի հրաժարականի կամքը, այդ դեպքում, որ ինքը մնա պարտականություններ կատարող, ես տրամաբանություն կտեսնեմ, բայց երբ անձը ինքը հրաժարական է տվել ու էդ հիմքով է Կառավարության հրաժարականը հաստատվել, լրիվ այլ իրավիճակ է»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը