30 04 2021

Գողանում են ավտոմեքենաների «թանկ» համարանիշները․ փաստաբանը ահազանգում է

Գողանում են ավտոմեքենաների «թանկ» համարանիշները․ փաստաբանը ահազանգում է

Ոստիկանությունը պարտավոր է ոչ միայն բացահայտել հանցագործությունները, այլ նաև նախականխել և կանխել դրանք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջերս տարածված հանցագործություն է ավտոմեքենաների «թանկ» համարանիշների գողությունը։ Քանի որ դրանք գողանալու դեպքում նույն համարանիշները ոստիկանությունը չի վերականգնում, ուստի քաղաքացին ստիպված կատարում է հանցագործների պահանջը՝ վճարում է նրանց համարանիշի կես գինը, որպեսզի վերադարձնեն այն։

Մինչ օրս ոստիկանությունը լուծում չի գտել այդ հարցին, այնինչ լուծումը շատ հեշտ է՝ պետք է նույն թվերով, բայց այլ տառերով համարանիշ հատկացնել քաղաքացուն, որպեսզի նա կարիք չունենա վճարել հանցագործին, որի դեպքում էլ այլևս իմաստ չի լինի գողանալ դրանք։

Հ.Գ. Իմաստ չկա պատճառաբանել, թե միշտ չէ, որ համապատասխան համարանիշներ առկա են, քանի որ շատ հեշտորեն կարող եք նոր տառերով ռեզերվային համարանիշներ ստեղծել հատուկ այդ դեպքերի համար։

Մի փոքր կաշխատեք, բայց մեծ օգուտ կտաք։

Լավ կլիներ, որ ֆեյսբուքյան ընկերներս (լրագրողներ, պատգամավորներ և պաշտոնատար անձինք) այս կարծիքը հասցնեն իրավասու մարմիններին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ