28 04 2021

Հայկ Հեքիմյանին կալանավորեցին 2 ամսով, որոշումն ապօրինի է․ փաստաբան



Դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը և խափանման միջոց ընտրվեց Հայկ Հեքիմյանի կալանավորումը 2 ամսով։ Դատարանի մոտ տեղեկացրեց Ջահերով երթի ժամանակ բերման ենթարկված Հայկ Հեքիմյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։

Նա նշեց, որ իր համար անսպասելի է եղել դատարանի որոշումը։

«Որպես կալանավորման հիմք դատարանը նշել է քննիչի առաջադրած 3 հիմքերից միայն մեկը՝ դատաքննությանը խոչընդոտելը։ Պետք է փաստեմ, որ, իմ համոզմամբ, նշված ակտը ապօրինի է։ Բողոքարկվելու է Վերաքննիչ դատարան և, ես լիահույս եմ, որ դատարանը կկայացնի օբյեկտիվ որոշում, նշված որոշումը կբեկանվի, կկայացվի նոր ակտ, անձը կազատվի»,-ասաց Բենիկ Գալստյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ