01 02 2024

Ալեն Սիմոնյանի եղբոր կինը 2 ամսով կալանավորվել է

Ալեն Սիմոնյանի եղբոր կինը 2 ամսով կալանավորվել է

Tert.am-ը գրում է.

Ալեն Սիմոնյանի եղբոր կինը 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Անի Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը:

«Որոշումը դեռևս պատրաստ չի քաղվածքի տեսքով է, ստանալուն պես անմիջապես բողոքարկվելու է վերադաս դատարան: Բնականաբար իրավաչափ չենք համարում: Մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահմանն օժանդակելու մեջ:Ամբողջ մեղմացուցիչ հանգամանքները, 2 և 4 տարեկան երեխաների հանգամանքները անտեսվել են»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Սիմոնյանի եղբոր կինը ձերբակալվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում երեկ սկսված ձերբակալությունների գործի շրջանակներում:

ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը Yerevan.Today-ին հայտնել էր, որ Անի Գևորգյանի գործով Քննչական կոմիտեն տեղեկատվություն չի տրամադրում՝ ելնելով նախաքննության շահերից:

Yerevan.Today-ը թեմայի շուրջ հարցախույզ է արել Երևանում՝ պարզելու քաղաքացիների դիրքորոշումը, թե ըստ իրենց, Հայաստանի իշխանությունները ներգրավվա՞ծ են կոռուպցիոն սխեմաներում, թե՝ ոչ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ