12 04 2021

Սպառնացող վտանգը այս փուլում կասեցված է․ Արթուր Ղամբարյան

Սպառնացող վտանգը այս փուլում կասեցված է․ Արթուր Ղամբարյան

ՀՀ Նախագահն այսօր դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին հայտնի նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը՝ նշելով, որ սպառնացող վտանգը այս փուլում կասեցված է։

«ՀՀ Նախագահն այսօր դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին հայտնի նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով: Շնորհավորում եմ դատական համակարգի անկախության հարցերով մտահոգված դատավոր գործընկերներիս: Սպառնացող վտանգը այս փուլում կասեցված է:

Քաղաքական իշխանության նախաձեռնած այս օրենսդրական փոփոխությունները միտված են՝ «վերահսկողության» դաշտ բերելու ոչ կոնֆորմիստ դատավորներին, որի արդյունքում փաստացի կվերացվի դատավորի անկախության օբյեկտիվ սահմանադրական իրավունքը և կխարխլվի մարդու՝ արդար դատաքննության հիմնական իրավունքը:

Շնորհակալություն հայ իրավաբան գիտնականներին (Գ. Դանիելյանին, Գ. Ղազինյանին և մյուսներին) իրենց մտահոգությունների մասին բարձրաձայնելու և որոշումների կայացման վրա ազդելու համար:

Սպասնեք ՍԴ-ի որոշմանը»,- գրել է Ղամբարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ