30 03 2021

Դատախազների համար նախատեսված դատարկ աթոռները եռամյա այս ողջ ֆարսի խորհրդանիշներն էին․ Ռուբեն Մելիքյան

Դատախազների համար նախատեսված դատարկ աթոռները եռամյա այս ողջ ֆարսի խորհրդանիշներն էին․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մարտի 1-ի գործով այսօրվա դատական նիստը նման էր վոլեյբոլի մրցախաղի, որում թիմերից մեկը ներկայանում է մեկ խաղացողով։

Պաշտպանության կողմն ամբողջ կազմով ներկայացել էր, իսկ մեղադրանքի կողմից ներկա էր միայն դատավորը։ Դատախազների չներկայանալը ոչ այլ ինչ էր, քան անհարգալից վերաբերմունք - միջնորդություն ունեին՝ թող գային, անձամբ հայտնեին։

Ինչ վերաբերում է դատարանի գործողություններին, ապա որևէ կերպ հասկանալի ու ընկալելի չէ չեղած հոդվածով ամբաստանվողների խափանման միջոցները վերացնելուց ձեռնպահ մնալը։

Դատախազների համար նախատեսված դատարկ աթոռները եռամյա այս ողջ ֆարսի խորհրդանիշներն էին - ունայնության սիմվոլները։

Կոտրած տաշտակի առաջ ոչ ոք չի ցանկանում նստել...»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ