30 03 2021

Դատախազությունը գործ կհարուցի՞ Փաշինյանի սենսացիոն հայտարարության առիթով

Դատախազությունը գործ կհարուցի՞ Փաշինյանի սենսացիոն հայտարարության առիթով

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական և անվավեր ճանաչեց Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: Սահմանադրական դատարանի կազմը փոխելուց հետո այս որոշումը կարծես անհավանական էր թվում նաև իշխանության համար, ով ամեն հնարավորն ու անհնարինը փորձեց իր սրտով ՍԴ կազմ ունենալու համար:

Մարտի 27-ին Արմավիրի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Սահմանադրական դատարանի որոշումը պետք է կարդանք, տեսնենք՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ»։

Yerevan.Todaty-ը գլխավոր դատախազությունից փորձեց պարզել՝ ի՞նչ իրավական գնահատական կհաջորդի վարչապեի հայտարարությանը, արդյո՞ք երկրի ղեկավարի նմանօրինակ հայտարարությունը գործ հարուցելու հիմք չի հանդիսանում: Դատախազությունից մեզ խոստացան ճշտել և ավելի ուշ զանգել։ Սակայն գլխավոր դատախազություն մեր հետագա զանգերը մնացին անպատասխան։

Նշենք, որ ՍԴ որոշման հրապարակումից հետո սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ նախօրեին դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն է ներկայացրել դատական նիստը մեկ շաբաթով հետաձգելու համար՝ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու արդյունքում նոր միջնորդություն են պատրաստում դատարան ներկայացնելու համար:

Միգուցե Նիկոլ Փաշինյանն արդեն կարդացել է ՍԴ որոշումը, տեսել է մեջը ինչ է գրված և հետագայի համար կայացրել է որոշումներ, որը դատախազությունն արդեն պատրաստում է։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ