Ավելի քան վստահ եմ, որ ՍԴ որոշման հրապարկումից հետո որոշ մարդիկ անում են հոգեկան հուզված հայտարարարություններ, դա ոչինչ է իրավունքի նկատմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հանարահավաքից առաջ ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, անդրադառնալով ՍԴ-ի 300․1 հոդվածը հակասահամանադրական ճանաչելուն։
«Դատախազությունը շատ կարճ ժամանակում մեղադրանքից կհրաժարվի և այդ գործը կկարճվի»,- նշեց Ղազինյանը։
Անդրադառնալով դատախազությանը իրենց ներկայացված հաղորդումներին, նա նշեց․
«Ներկայացված է երեք թե չորս հաղորդում հանցագործության մասին։ Դատախազությունը հետևողականորեն անտեսում է հաղորդումները։ Նրանք որդեգրում են ջայլամային քաղաքականություն և խուսափում են իրավական գնահատական տալ այն բոլոր փաստերին, որոնք իրենց ներկայացված են»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը