28 03 2021

ՍԴ որոշումից հետո արված հուզական հայտարարությունները ոչինչ են իրավունքի նկատմամբ․ Ղազինյան



Ավելի քան վստահ եմ, որ ՍԴ որոշման հրապարկումից հետո որոշ մարդիկ անում են հոգեկան հուզված հայտարարարություններ, դա ոչինչ է իրավունքի նկատմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հանարահավաքից առաջ ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, անդրադառնալով ՍԴ-ի 300․1 հոդվածը հակասահամանադրական ճանաչելուն։

«Դատախազությունը շատ կարճ ժամանակում մեղադրանքից կհրաժարվի և այդ գործը կկարճվի»,- նշեց Ղազինյանը։

Անդրադառնալով դատախազությանը իրենց ներկայացված հաղորդումներին, նա նշեց․

«Ներկայացված է երեք թե չորս հաղորդում հանցագործության մասին։ Դատախազությունը հետևողականորեն անտեսում է հաղորդումները։ Նրանք որդեգրում են ջայլամային քաղաքականություն և խուսափում են իրավական գնահատական տալ այն բոլոր փաստերին, որոնք իրենց ներկայացված են»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ