Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր փաստաբան, իրավապահ համակարգում մեծ փորձ ունեցող Ամրամ Մակինյանը հրապարակեց ՓԱՍՏ առ այն, որ ԲԴԽ վերջերս ընտրված անդամ Ջհանգիրյանը հանդիպումներ է ունեցել առնվազն դատական իշխանության անկախությանը միջամտելու հակումներ ունեցող` գործադիր իշխանության ներկայացուցիչ Աննա Վարդապետյանի և երկու քննիչների հետ:
Վարչապետի օգնականի հետ հանդիպումներից մեկը տեղի է ունեցել փետրվարի 16-ին` երեքշաբթի օրը, երբ տեղի են ունենում ամենախայտառակ դատական նիստերը որին ես մասնակցում եմ որպես պաշտպան: Նման փաստը ուղղակի մեղմ ասած հարվածում է ԲԴԽ-ի որպես անկախ սահմանադրական մարմնի հեղինակությանը և կարգավիճակին:
Դիմում եմ ԲԴԽ-ին այս դեպքի, այս խայտառակ փաստի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու և կոնկրետ իրավական ընթացք տալու պահանջով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը