12 03 2021

ՄԻՊ-ի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ նախագիծն առերևույթ հակասահմանադրական է․ Գոհար Մելոյան

ՄԻՊ-ի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ նախագիծն առերևույթ հակասահմանադրական է․ Գոհար Մելոյան

Մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ Ազգային ժողով ուղարկված նախագիծն առերևույթ հակասահմանադրական է և հակասում է Սահմանադրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես անկախ սահմանադրական կառույցի գործունեության երաշխիքներին, այն է՝ պատշաճ ֆինանսավորման սահմանադրական պահանջին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Հայաստանի Հանրապետությունը տնտեսական, սոցիալական և անվտանգային աղետին, սահմանադրական և քաղաքական ճգնաժամին հասցրած իշխանության կողմից բարձր միջազգային հեղինակություն ունեցող և իր սահմանադրական առաքելությունն գերարդյունավետ կերպով իրականացնող մարմնին՝ ՄԻՊ-ին, նման եղանակով վնասելու շարժառիթը որքան չարամիտ և «հանցավոր է»՝ պարունակելով վրեժի տարրեր, այնքան էլ՝ հասկանալի և սպասված»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ