09 03 2021

Որպես դրական երևույթ արձանագրենք, որ դատախազների կողմից հերթական հայտարարություն չկատարվեց․ փաստաբան



Սեյրան Օհանյանի մոտ որոշակի խնդիրներ են առկա, նա այս պահին գտնվում է զինվորական հոսպիտալում։ Հաջորդ դատական նիստին հուսանք պարոն Օհանյանը կլինի ապաքինված և կունենանք դատական նիստ։ Այս մասին լրագրողների հետ զրուցյոմ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստից հետո ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Կարող ենք արձանագրել, որպես դրական երևույթ որ այս անգամ դատախազների կողմից որևէ հերթական հայտարարություն չկատարվեց, որովհետև կհիշեք նախորդ դատական նիստին, երբ Արմեն Գևորգյանի մոտ առկա էին առողջական խնդիրներ  նույնիսկ դրա վերաբերյալ կարծես թե կասկածանքով էին վերաբերվում։ Դատարանն այսօր ստացավ համապատասխան փաստաթուղթը։ Հուսով եմ, որ նմա տեսակ հարցերի մեջ մենք մեր դատավարական հակառակորդների հետ նման մակարդակի քննարկումներ չենք ունենալու»,-ասաց Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ