«Թե ինչ խնդիր է ցանկանում լուծել իշխանությունն ինձ մեկուսացնելով, նույնսիկ իշխանությունը չի հասկանում, որովհետև իմ տպավորությամբ, իշխանության գլխում իրար հակասող մտքեր են պարբերաբար ի հայտ գալիս, ինչը համապատասխան հոգեվիճակի արդյունք է»,-Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, որը րոպեններ առաջ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց։
Նա ընդգծեց՝ կատարվել է մի աննորմալ ապօրինություն։
«Դրա աննորմալությունն ու ապօրինությունը սկսվեց առաջին պահից, երբ եկան գրասենյակ խուզարկության։ Եկան գրասենյակ, որտեղ գտնվում էի ես, բայց արձանագրված էր կողքի հիմնադրամի տարածքը, որի տնօրենն եմ։ Խուզարկեցին ողջ տարածքը։ Առաջին վայրկյաններից բոլորիս արգելեցին օգտվել հեռախոսներից։ Խուզարկության ընթացքում առգրավեցին ամբողջ տեխնիկան և որոշակի փաստաթղթեր։ Այնուհետև թղթերից մի քանիսը ներկայացվեցին որպես իմ սենյակից առգրավված։ Ընդհանուր առմամբ կարող եմ պնդել, որ սա քաղաքական գործընթաց էր, այն կազմակերպված է երկրի իշխանության կողմից՝ մասնավորապես վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի»,-հայտարարեց Արա Սաղաթելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը