Իմ տեղեկություններով կան այլ բերման ենթարկվածներ եւս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, գրել է․
«ԱԱԾ շենքի դիմաց եմ։ Այստեղ շտապ հավաք է իրականացվում՝ այսօր սկսված անբարո եւ ապօրինի ռեպրեսիների դեմ։ «Դիմակահանդեսով» բերման է ենթարկվել միջազգայնագետ Կարեն Բեքարյանը։ Իմ տեղեկություններով կան այլ բերման ենթարկվածներ եւս։
Ստահակներից ու նրանց գործիքը դարձած անպատիվ ուսադիրավորներից չենք վախենում։
*ԱԱԾ - ադրբեջանցիների անվտանգության ծառայություն»։
Նշենք, որ ավելի վաղ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանին իր տնից բերման են ենթարկել ԱԱԾ։ Խուզարկություն է իրականացվել նաեւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակի եւ հարակից երկու այլ աշխատասենյակներում, որից հետո Արա Սաղաթելյանըբերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը