ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը եւ երեք նախկին դատավորներ՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը եւ Ֆելիքս Թոխյանը, դիմել էին ՄԻԵԴ՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար։ Ըստ նրանց, սահմանադրական փոփոխություններն ընթացել են մի շարք խախտումներով։
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններով դադարեցվեց ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարում էին 12 տարուց ավելի։
168.am-ը Ալվինա Գյուլումյանից հետաքրքրվել է, թե ՄԻԵԴ ուղարկած դիմումն ի՞նչ ընթացքի մեջ է։
«Դիմումի ընթացքից տեղյակ չեմ, նման դիմումները նվազագույնը քննում են 1-2 տարի ժամկետում»,- ասել է նա։
Հարցին՝ այժմ ինչո՞վ է զբաղվում, Ալվինա Գյուլումյանը չի ցանկացել պատասխանել՝ նշելով միայն, որ զբաղվածություն ունի։
Հաջորդ հարցին՝ եթե արտերկրից աշխատանքի առաջարկ ստանա, կընդունի եւ կգնա՞, թե՞ կմնա Հայաստանում, Ալվինա Գյուլումյանը պատասխանել է.
«Իհարկե, ես Հայաստանում եմ մնալու, ինչի՞ մասին է խոսքը, որեւէ տեղ չեմ գնա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը