15 01 2021

Ի՞նչ հիմնավորմամբ է Փաշինյանը հանդիպել քրգործով տուժողի հետ և քննարկել գործի մանրամասները․ Կոչուբաև

Ի՞նչ հիմնավորմամբ է Փաշինյանը հանդիպել քրգործով տուժողի հետ և քննարկել գործի մանրամասները․ Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է․

«ՎՍՏԱՀԱԲԱՐ ՉԵՔ ՄԱՐՍԵԼՈՒ, ՉԵՆՔ ԹՈՂՆԻ ՄԱՐՍԵՔ

Օծանելիքի գողության գործով տուժող Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո դիմում էի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի նա պարզաբանի, թե ի՞նչ հիմնավորմամբ է հանդիպել քրեական գործով տուժողի հետ և նրա հետ քննարկել գործի մանրամասները։

Բացի այդ՝ միջնորդել էի հանդիպել պաշտպանական կողմի հետ և վերջինիս հետ ևս քննարկել գործը։ Ստացել եմ այս պատասխանը։ Այժմ փնտրում եմ այն Սահմանադրությունը և օրենքը, որը ՀՀ գլխավոր դատախազին վերապահում է քրեական գործով տուժողների հետ հանդիպելու կալանավորումների և գործի մանրամասները քննարկելու իրավասություն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ