Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի կողմից սուտ մատնության համար դիմելու է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարի խոսնակ Արմինե Մուրադյանը:
«Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը այսօր իր «Requiem 7. Քաղաքականություն» վերտառությամբ տեսաուղերձում անդրադարձել է նախարար Սուրեն Պապիկյանին, նշելով, թե իբր նախարարի վրա քրեական գործ է հարուցված՝ ինչ-որ անհայտ գործարքից 450 մլն դրամ փող վերցնելու կապակցությամբ:
Հայտնում եմ, որ նախարար Պապիկյանը Միքայել Մինասյանի կողմից սուտ մատնության համար դիմելու է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Միաժամանակ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ գլխավոր դատախազությունը հերքել է հիշատակվող պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նախարար Պապիկյանի նկատմամբ քրեական գործի առկայությունը»:
Նշենք, որ Միքայել Մինասյանը հայտնել էր, որ քրեական գործ կա Սուրեն Պապիկյանի վրա, որովհետեւ նա մասնակցել է իր տեղակալի եւ տեղակալի հոր միջոցով, քանի որ հայրը տենդեր էր շահել, ասֆալտային ատկատների մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը