Մենք գործ ունենք Հայաստանի դիվանագիտության տապալման հետ: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
«Ցավոք սրտի, տապալումն ու ձախողումը չի սահմանափակվել միայն դիվանագիտության, արտաքին քաղաքականության բնագավառով, այլ նաև մնացած բոլոր ոլորտներում: Չի սահմանափակվել միայն արտաքին գործերի նախարարության շատ մեղմ ասած՝ վատ աշխատանքով, այլ տարածվել է ամբողջ կառավարության վրա՝ սկսած ռազմական գործողությունների, պատերազմի վարման ընթացքում թույլ տրված բազմաթիվ սխալներից, վերջացրած պատերազմից հետո թույլ տված միգուցե ավելի աղետալի սխալներով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը