Անգամ հետպատերազմյան պարտված հասարակությունները դեռևս ունեն վերածննդի հնարավորություն, եթե իրողությունը ճիշտ է գնահատվում և վերաիմաստավորվում։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Մենք բազմից նշել ենք, որ այս աղետալ պարտության մեջ դերեկատարում է ունեցել քաղաքական ոլորտում պարտությունը, բանակացային սեղանին հայկական կողմի դիրքրոշումների չլսված լինելը և զուգահեռաբար չի գտնվել իրավական այլընտրանքը, մինչդեռ միջազգային իրավական մեխանիզմները, որոնք կարող էին խաղաղ հանգուցալուծում տալ կոնֆլիկտին բավականին շատ են։ Մենք ապրում ենք 21-րդ դարում, եթե միջազգային կոնֆլիկտների պարագայում իրավական լուծումները թերագնահատված էին, որովհետև ինստիտուցիոնալ լուծումները բացակայում էին, ապա 21-րդ դարը զինված է նաև իրավական գործիքակազմով և առնվազն հնարավորություն կար, որ քաղաքական բանակցություններում տապալումը կոմպենսացվեր իրավական գործքիներով և որպես բացառիկ միջոց չմնա ռազմական ճանապարհը, որը սխալ կառավարման պարագայում տվեց իր աղետալի հետևանքները»,- ասաց Սահակյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը