07 01 2021

Տեխնիկակական շարունակականությունը իրավական որևէ հիմք չունի. Լևոն Գևորգյան



Սահմանների շարունակականության սկզբունքը, որն, ըստ Ադրբեջանի, պետք է պարտադրվի նաև Հայաստանին, չի կարող գործել առանց բոլոր մասնակից սուբյեկտների փոխադարձ համաձայնության: Այս մասին «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը:

«Ադրբեջանի պնդմամբ՝ ՀՀ-ն ընդունել է խորհրդային սահմանների շարունակականության սկզբունքը փաստաթղթերով՝ խոսքը ԱՊՀ հիմնադիր պայմանագրի ու Ալմա-Աթայի հռչակագրի մասին է: Սակայն այդ փաստաթղթերում տեսնում ենք, որ դրանցում իրականում խոսքը գնում է տարածքային ամբողջականության և տարածքային անքակտելիության սկզբունքների մասին», - ասաց նա ավելացնելով, որ խորհրդային սահմաննների շարունակականության ենթադրյալ պնդումը տարածքային ամբողջականության սկզբունի հետ որևէ աղերս չունի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ