Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը:
ՊՆ-ն առնվազն չի տիրապետում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին, որտեղ հստակ սահմանված է, թե ռազմական բնագավառում որ տեղեկությունները կարող են դասվել պետական և ծառայողական գաղտնիքի շարքին։
1-ին մասում թվարկված հինգ կետերից որևէ մեկը չի պարունակում դրույթ, որը թույլ կտա անգամ ենթադրելու, որ պատերազմի ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը պետական կամ ծառայողական գաղտնիք է։
Ուստի լրատվամիջոցի հարցմանը նման պատասխան ուղղարկելը ոչ միայն հետապնդոմ է մոլորեցնելու, այլև սեփական պարտավորությունների կատարումից չարամտորեն խուսափելու նպատակ։
Լրատվամիջոցը կարող է դիմել Վարչական դատարան՝ Պաշտպանության նախարարությանը տեղեկատվությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով»։
«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը