28 12 2020

Ոստիկանությունը փորձում է իրեն պահել ադրբեջանական ոստիկանության նման․ Արծվիկ Մինասյան



Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները ոստիկանները սկսկել են ավելի կոպիտ ու բիրտ ձևով իրականացնել։ Բոլորը պատասխան են տալու։ ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, որն այսօր ԱԺ-ի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ ի թիվս այլ մասնակցիները, բերման էր ենթարկվել։

«Այն ինչ իրենք իրականացնում են, փորձում են քողարկել դավաճանական ցանցի ամբողջ գործունեությունը, որը քրեորեն պատժելի է։ Արդեն մի քանի օր է,  հավանաբար դա կապված է կադրային նոր նշանակման հետ, ոստիկանությունը հայ ժողովրդի հանդեպ փորձում է իրեն պահել ադրբեջանական  ոստիկանության նման»,- ասաց Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ