«Դատարանը որոշեց, որ Առուշանյանը ձերբակալվել է ապօրինի։ Փաստորեն այո ապօրինի որոշումների արդյունքում երկրորդ օրն է Առուշանյանը գտնվում է անազատության մեջ, մինչդեռ հիմա, ըստ տեղեկությունների, Շուռնուխում Առուշ Առուշանյանի տեղակալը մասնակցում է ադրբեջանցիների հետ, որ Շուռնուխում տները փորձում են կիսվել։ չգիտեմ ինչ խնդիր էր լուծվում, բայց սա է փաստը», - լրագրողներին ասաց Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 06:30-ին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել էր օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով:
Առուշանյանը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցից առաջ հայտարարել էր, թե առավոտյան ժամը 06։00-ին Գ․Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը