10 12 2020

Արարարատ Միրզոյանն անօրինական հրամա՞ն է տվել

Արարարատ Միրզոյանն անօրինական հրամա՞ն է տվել

Դեկտեմբերի 10-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ կատարված միջադեպին:

«Արարատ Միրզոյանն անձամբ արգելել է անվտանգությանը զենք կիրառել»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակի այս հայտարարությունը որքանով է իրավաչափ, խնդրեցինք մեկնաբանել սահմանադրագետ Արամ Վարդևանյանից: Վարդևանյանը, ամսանվորապես, ասաց.

«ՀՀ-ում կան մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ենթադրում են հատուկ պետական պահպանություն, որը ապահովվում է պետական պահպանության ծառայության կողմից, դրանք են ՀՀ նախագահը, վարչապետը և ԱԺ նախագահը, այլ պաշտոնյաներ ըստ օրեսնդրության կառավարության որոշմամ հիման վրա ևս կարող են ունենալ նման պաշտպանություն:Նման պաշտպանություն ունեցող անձինք համարվում են հատուկ պաշտպանության օբյեկտներ, ի դեպ օբյեկտներ  ձևակերպումը պատահական չէ, որովհետև այդ անձինք չեն որոշում, թե ինչպես իրականացնել իրենց պաշտպանությունը:

Անձը չի կարող ՊՊԾ աշխատողին տալ ցուցում վարվել այսպես թե այնպես, ՊՊԾ աշխատակիցը ինքն է որոշում, թե ինչպես կազմակերպել տվյալ անձի պահնպանությունը տվյալ իրավիճակում: Այդ հայտարարությունը կամ իրականությանը չի համապատասխանում և դասական պոպուլիզմ է, կամ դա հաղորդում է հանցագործության մասին ՊՊԾ աշխատակցի կողմից իր պարտականությունները ոչ պատճաշ կատարելու վերաբերյալ, որովհետև նույնիսկ եթե ԱԺ նախագահը նման հրաման տա, այդ հրամանը կատարման ենթական չէ, որովհետև իրենք չեն գտնվում վերադաս-ստորադաս փոխհարաբերությունների մեջ: ԱԺ նախագահը կարող է հրաման տալ ԱԺ աշխատակազմի աշխատողներին, կամ հենց այդ հայտարարությունը անողին, գուցե նրանց հարաբերություններն հենց այդպիսին են»:

Իհարկե, բռնությունը դատապարտելի է բոլոր դեպքերում, սակայն ստացվում է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կամ օրենքին չի տիրապետում, կամ միտումնավոր է այն խախտում, իսկ ԱԺ փոխխոսնակը լինելով մասնագիտությամբ իրավաբան, ոչ միայն այդտեղ խնդիր չի տեսնում, այլ ինքն էլ փաստում է օրենքի խախտումը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ