News.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ զինվորներին սպասելու եւ «վնգստացողների» հարցը լուծելու գրառման առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Հատուկ քննչական ծառայությունից ասացին նաեւ, որ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն էր արել. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը