Yerevan.Today-ի հարցին՝ պաշտոնավարման ընթացքում ապօրինի հրաման ստացե՞լ եք, թե ոչ, Ազատության հրապարակում ցուցարարներին միացած նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց․ «Ստացել եմ, բայց չեմ կատարել»։
Նոյեմբերի 8-ին պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԱԾ գնդապետ Միքայել Համբարձումյանը, նոյեմբերի 12-ին գրառում էր արել ֆեյսբուքյան էջում, որտեղ նշում էր․ «Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում»:
Նախկին ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ-ի հայտարարությունները հաղորդո՞ւմ են հանցագործության մասին, թե՝ ոչ։ Գլխավոր դատախազության դիրքորոշումը կներկայացնենք այն ստանալուն պես։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը