ՀՅԴ-ական տնտեսագետ Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հաղորդում հանցագործության մասին
Համապատասխան մարմինների ուշադրությունն եմ հրավիրում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Վովայի Փաշինյանի կողմից կատարված պետական դավաճանության և իշխանության յուրացման փաստերին։ Ստորագրված հայտնի փաստաթղթի 2-րդ և 9-րդ կետով վերոհիշյալ անձը պարտավորություն է ստանձնել Ադրբեջանին «վերադարձնել» ՀՀ տարածքի որոշ հատվածներ։ Տվյալ լիազորությունը վերապահված է բացառապես հայ ժողովրդին, որը տվյալ հարցի նկատմամբ իր կամքը պետք է արտահայտի հանրաքվեի միջոցով։
Սույնով պահանջում եմ իրավապահ մարմիններից քրեական գործ հարուցել Նիկոլ Վովայի Փաշինյանի նկատմամբ, քրեական օրենսգրքի 299 հոդվածի առաջին և 300 հոդվածի առաջին մասերով։
Կից՝ համապատասխան հոդվածները։
Հոդված 299.
Պետական դավաճանությունը
պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հոդված 300. Իշխանությունը յուրացնելը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը