ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը քիչ առաջ բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է Մանուկյանի փաստաբան Գարիկ Սահակյանը։
Նշենք, որ այս պահին ԱԱԾ-ում են նաեւ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ Վանեցյանն այսօր ԱԱԾ է հրավիրվել երկու անգամ։ Նա առաջին անգամ հարցաքննվել է վկայի կարգավիճակով. ճեպացրույցից հետո նա կրկին հրավիրվել է ԱԱԾ։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ են տարել մինչեւ այսօրվա հանրահավաքի կայանալը. նա այնտեղ է արդեն շուրջ 8 ժամ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը