Հուլիսյան դեպքերի տրամաբանական շարունակությունը հանդիսացան սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության, իսկ արդեն սեպտեմբերի 28-ից Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և մինչև օրս վարվող ագրեսիվ պատերազմը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:
«Հարուցվել է նոր գործ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, միջազգային մարդասիրական նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարումների ժամանակ միջազգային պայամանգրով արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու առերևույթ հանցավոր արարքներ կատարելու դեպքերի վերաբերյալ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը