Ունենք դեպքեր պետական դավաճանության և լրտեսության բացահայտման, զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման, ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերի գործունեության մասին, ինչպես նաև տեղեկատվական անվտանգտության և կիբեր հանցագործության, համացանցում տեղադրվող կեղծ հրապարակումների և այլնի մասին: Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը:
«Սեպտեմբերի 27-ից մինչ օրս ԱԱԾ-ում գործում է շուրջօրյա թեժ գիծ, որին այս ընթացքում ստացվել է 1551 ահազանգ, որոնք հիմնականում վերաբերել են պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաև ֆեյսբուքյան պաշտոնական էջին տարբեր օգտատերի կողմից հասցեագրվել է շուրջ 2300 հաղորդագրություն, որոնք բոլորը մեր կողմից իրականացվել են և ձեռնարկվել համապատասխան անհրաժեշտ օպերատիվ գործողություններ:
Պետական դավաճանության և լրտեսության դեպքով բացահայտվել է բարձրաստիճան նախկին զինվորական, հակառակորդի կողմից հավաքագրելու դեպք, որի արդյունքում տվյալ բարձրաստիճան պաշտոնատար զինծառայողը ՀՀ-ում տարբեր զորամասերից հավաքագրել է տարաբնույթ նաև գաղտնիք պարունակող տեղեկություններ և փոխանցել հակառակորդին: Մյուս դեպքով օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել տվյալներ ՀՀ-ում զորահավաքի, տեխնիկայի, տրանսպորտային շարժի, նաև այլ բնույթի տեղեկութուններ, երկու դեպքով էլ հարուցվել են քրգործեր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը