«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նիստը հետաձգվեց: Այս մասին տեղեկացրեց Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը և հավելեց, որ հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16։30-ին։ «Դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել, որոնք պիտի ներկայացնենք, իսկ դրանք ձեռք բերելու առումով ժամանակ է պահանջում։ Այդ օրը փաստաթղթերը կներկայացնենք, դատական նիստը կշարունակվի, հավանաբար հենց այդ օրն էլ կավարտվի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը