ՍԴ աշխատակարգային նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՍԴ նորընտիր նախագահ Արման Դիլանյանը նշեց․
«Հիմա էլ եմ այն կարծիքին, որ ինձ համար ավելի գրավիչ է ՍԴ դատավորի պաշտոնը
Ինչպես նկատում եք այնպես չի որ շատ ոգեւորված եմ, որ ընտրվել ՍԴ նախագահ, որովհետեւ պատկերացնում եմ՝ ինչ տեսակի պատասխանատվություն է եւ ինչ տեսակի աշխատանք է մեզ ապագայում սպասվում»,- ասաց նա։
Հարցին՝ արդյոք ՍԴ-ի ճգնաժամն այս ընտրությամբ հանգուցալուծվե՞ց, Արման Դիլանյանը պատասխանեց. «Ես իմ հայացքներն ուղղում եմ բացառապես ապագա։ Անցյալի հետ կապված գիծ եմ քաշում եւ գնում դեպի ապագա։ Մենք ամեն ինչ անում ենք, որ ունենանք ժողովրդի բացարձակ վստահությունը վայելող ՍԴ»։
Ինչպե՞ս է պատկերացնում Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախկին նախագահի հետ համատեղ աշխատանքը՝ Դիլանյանն ասաց. «Իմ կարծիքով՝ չկա դժվարություն, որ հաղթահարելի չլինի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը